Skip to content
Artwork for Deep Parenting
Kids & FamilyParentingEducationSelf-Improvement

Deep Parenting

Anna Velitsyan

Ծնողությունը խորքից | Առաջին հայալեզու podcast-ը ծնողավարության մասին։ Անկեղծ ու խորը զրույցներ ծնող լինելու մասին՝ ասելիք ունեցող հյուրերի հետ։ Նախագիծը՝ Parenting School Armenia-յի։

Ամեն չորեքշաբթի, 20։00-ին

📌 YouTube surl.li/kefgmx

📌 Instagram surl.li/jozoac

📌 Facebook surl.lt/muszfn

📌 TikTok surl.li/mzepar

📌 Spotify surl.li/uvylhu

📌 Apple Podcasts surl.li/nmtduz

-----------------------------

Parenting School Armenia

parenting.am

www.facebook.com/parentingarmenia

instagram.com/parentingarmenia

youtube.com/@ParentingSchoolArmenia

Play
  • 26 episodes
  • fortnightly
  • Avg 49 min
  • Armenian
Counted on this page — what you have heard stays on this device, so it is not something the list can be paged by.
  • Today · 44 min

    Երեխային հարգելու մշակույթը, նրան վստահելն ու բաց թողնելը | Լիլիթ Բլեյան | Deep Parenting

    Deep Parenting-ի այս թողարկման մեր հյուրն է Լիլիթ Բլեյանը։ Զրույցի ընթացքում խոսում ենք մոր և երեխայի հարաբերությունների, անվերապահ սիրո, վստահության ու երեխային սեփական անհատականությամբ ընդունելու մասին։ Քննարկում ենք՝ ի՞նչ է ծնողը տալիս երեխային և ի՞նչ է ինքը ստանում երեխայից, ինչպես հարգել երեխային, չչարաշահել ծնողական իշխանությունը և ընկեր լինել՝ չկորցնելով ծնողի դերը։

  • October 14 · 47 min

    Փափուկ ծնողավարություն. սահմաններ, համբերություն, կապ երեխայի հետ | Վիկա Մինասյան | Deep Parenting

    Այս թողարկման մեր հյուրն է Վիկա Մինասյանը։ Զրույցում խոսում ենք ծնող լինելու, երեխայի հետ խորը կապ ստեղծելու և դաստիարակության տարբեր մոտեցումների մասին։ Քննարկում ենք փափուկ ծնողավարությունը, ծնողի գիտելիքի, ինտուիցիայի և վարքագծի հավասարակշռությունը, երեխայի հետ շփման մեջ տաբու թեմաները և այն, թե ինչ է ծնող լինելը տալիս ու խլում մեզնից։

  • October 7 · 48 min

    Երեխային հասցվող իրական վնասը մանկապարտեզում․ ինչին ուշադիր լինել | Նելլի Խաչատրյան | Deep Parenting

    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Նելլի Խաչատրյանն է։ Զրուցում ենք երեխայի կրթության ու զարգացման միջավայրի մասին՝ սկսած մանկապարտեզից մինչև դպրոց և համալսարան։ Ինչպե՞ս հասկանալ՝ մանկապարտեզը լավ միջավայր է երեխայի համար, ինչպե՞ս նկատել, որ երեխան կարող է վնասակար վերաբերմունքի կամ միջավայրի բախվել, և ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնեն ծնողները։

  • September 30 · 50 min

    Չկորցնելով սեփական ես-դ․ երեխայի հետ մայրիկն էլ է մեծանում | Արևիկ Համբարձումյան | Deep Parenting

    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Արևիկ Համբարձումյանն է։ Զրուցում ենք ծնող լինելու այն կողմերի մասին, որոնց մասին հաճախ քիչ են խոսում։ Ինչպե՞ս չստեղծել երեխայի համար արհեստական խնդիրներ, ինչո՞ւ ենք երբեմն փորձում մեր չլուծված հարցերը փոխանցել կամ «բուժել» երեխաների միջոցով և ինչպե՞ս չկորցնել սեփական կյանքը ծնող դառնալուց հետո։

  • September 23 · 48 min

    Երեխաներին մեծացնելը՝ սպասելիքներից մինչև իրականություն | Արևիկ Ուդումյան | Deep Parenting

    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Արևիկ Ուդումյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք երեխաների հետ առօրյայի, ամուսինների համար առանձին ժամանակ ունենալու և մեծ ընտանիքի գաղափարի մասին։ Անդրադառնում ենք դեռահասության տարիքին, ծնողների սպասելիքների ու իրականության տարբերությանը, տղա և աղջիկ երեխաների դաստիարակության առանձնահատկություններին և յուրաքանչյուր երեխայի նկատմամբ անհատական մոտեցման կարևորությանը։

  • September 16 · 56 min

    Ինչպե՞ս օգնել երեխային բացահայտել ինքն իրեն և ճիշտ ընտրություն անել | Աննա Սարգսյան | Deep Parenting

    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Աննա Սարկիսյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք երեխայի և մարդու ներուժի, ցավից ծնված մոտիվացիայի և դժվարություններից հետո կյանքը վերականգնելու մասին։ Անդրադառնում ենք նաև երեխային ճիշտ ընտրություններ կատարելու հարցում աջակցելուն, անձնական սահմաններին և սեփական կյանքը վերահսկողության տակ վերադարձնելուն։ Խոսում ենք այն մասին, թե ինչպես սկսել փոփոխությունները նույնիսկ ամենադժվար իրավիճակներում և ինչպես այդ ճանապարհին օգնել նաև երեխային։

  • September 9 · 44 min

    Հայկական դաստիարակություն. զայրույթ, սահմաններ, հոգատարություն | Վարդուհի Սուքիասյան | Deep Parenting

    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Վարդուհի Սուքիասյանն է։ Զրուցում ենք հայկական դաստիարակության առանձնահատկությունների, մայրիկի ներքին ուժի մասին և, թե ինչպես կարող ենք մեր ուժն ու վստահությունը փոխանցել երեխաներին։ Խոսում ենք երեխայի ներքին ձայնը լսելու, նրան չճնշելու, զայրույթը ճիշտ արտահայտելու և սահմաններ պահելու կարևորության մասին։

  • August 19 · 1 hr 2 min

    Ովքե՞ր են իրականում հայրը և մայրը. անկեղծ զրույց Նազենի Հովհաննիսյանի հետ | Deep Parenting

    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Նազենի Հովհաննիսյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք ծնողների դերի, երեխաների դաստիարակության և ընտանիքում ձևավորվող արժեքների մասին։ Քննարկում ենք, թե ինչն է երեխան ստանում մայրիկից և հայրիկից, ինչպես խոսել երեխաների հետ, ինչու է կարևոր ոչ միայն սահմաններ դնել, այլև բացատրել դրանց պատճառը, ինչպես նաև անդրադառնում ենք երեխաների պատասխանատվությանը, գումարի հանդեպ վերաբերմունքին:

  • August 5 · 49 min

    Ի՞նչ է իրականում մայրությունը. սեր և սահմաններ | Անի Զաքարյան | Deep Parenting

    «Deep Parenting»-ի այս թողարկման հյուրն է Անի Զաքարյանը։ Զրույցի ընթացքում խոսում ենք մայրության իրական փորձառության, երեխայի հուզական զարգացման, ապահով կապի ձևավորման և ծնող-երեխա հարաբերությունների մասին։ Քննարկում ենք հետծննդական դժվարությունները, սիրո արտահայտման կարևորությունը, սահմաններ դնելու թեման, ինչպես նաև՝ ինչպես աջակցել երեխային՝ առանց ավելորդ ճնշման։

  • July 22 · 37 min

    Երբ ծնողն ապրում է միայն երեխայի համար. որտե՞ղ է սահմանը | Աննա Ավետիսյան | Deep Parenting

    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը բլոգեր Աննա Ավետիսյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք բազմազավակ ընտանիքի առօրյայի, երեխայի հանդեպ ծնողի ներկայության և վստահության կարևորության, ուշադրության ճիշտ բաշխման, հավասար ծնող լինելու, ինչպես նաև մայրության ընթացքում սեփական անձը պահպանելու և ընտանեկան արժեքների մասին։

  • July 2 · 50 min

    Դժվարություն չտեսած սերունդ. որդիներ դաստիարակելը, արժեքներ տալը | Բաբկեն Չոբանյան | Deep Parenting

    Deep Parenting-ի այս թողարկման հյուրն է դերասան Բաբկեն Չոբանյանը, ում հետ քննարկում ենք Հայաստանում որդի մեծացնելու առանձնահատկությունները, հայր և որդի կապի ու լսելու կարևորությունը, երեխայի դաստիարակության ընթացքում թույլ տրվող սխալները, ազատ երեխա մեծացնելու մոտեցումները և այն արժեքները, որոնք անհրաժեշտ է փոխանցել տղաներին ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար։

  • June 18 · 43 min

    Ինչպե՞ս ձևավորել առողջ սննդային վարք երեխայի մոտ | Աիդա Խզրթյան | Deep Parenting

    Deep Parenting-ի այս թողարկման հյուրն է սննդաբան Աիդա Խզրթյանը, ում հետ քննարկում ենք երեխաների սննդային սովորությունների ձևավորումը, չուտող երեխաների հետ աշխատանքի մոտեցումները, ծնողների վարքի ազդեցությունը, սննդի շուրջ սահմանների կարևորությունը և սննդային վարքի խանգարումների կանխարգելումը։

  • June 3 · 45 min

    Անհարմար թեմաներ երեխաների հետ․ սխալներ երեխա մեծացնելուց | Գայանե Պողոսյան | Deep Parenting

    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Գայանե Պողոսյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք ինքնուրույն ու երջանիկ երեխա մեծացնելու, երեխային չվերահսկելու և նրա անհատականությունը հարգելու կարևորության մասին։ Քննարկում ենք, թե ինչպես լինել ավելի հանգիստ ծնող, ինչու չի կարելի երեխաներին համեմատել, ինչպես խոսել բարդ ու անհարմար թեմաների շուրջ և ինչ փոփոխություններ է երեխան բերում ընտանիքի ու զույգի հարաբերությունների մեջ։

  • May 21 · 44 min

    Լավ երեխա դաստիարակելով մենք դաստիարակում ենք մի ամբողջ սերունդ | Արթուր Կարապետյան | Deep Parenting

    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Արթուր Կարապետյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք ծնող լինելու և թոռնիկ ունենալու զգացողության տարբերության մասին։ Քննարկում ենք երեխային ոչինչ չպարտադրելը, թույլ տալ սխալվելը և սեփական ճանապարհը գտնելը։ Անդրադառնում ենք նաև երիտասարդների ներքին պայքարներին, փոխվելու և , լույսը չկորցնելու կարևորությանը։

  • May 11 · 52 min

    3 տարեկանի ճգնաժամ, փափուկ դաստիարակություն, առողջ հոգեբանությամբ երեխա մեծացնելը | Սոֆյա Պողոսյան | Deep Parenting

    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Սոֆյա Պողոսյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք երեխայի դաստիարակության հոգեբանական կողմերի մասին՝ էմոցիաների արտահայտումից մինչև տարբեր տարիքներում երեխայի կարիքները հասկանալը։ Քննարկում ենք նաև «երես տալու» թեման, ծնողի դիրքը և այն դժվարությունները, երբ մարդը լիովին պատրաստ չէ մայրությանը։

  • April 22 · 46 min

    Ինքնուրույն աղջիկ երեխա մեծացնելը, առանց պայմանի սիրելը և նրան ոգևորելը | Deep Parenting | Դավիթ Տոնոյան

    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Դավիթ Տոնոյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք ծնող լինելու ներքին ճանապարհի մասին՝ ինչպես է երեխա մեծացնելը վերածվում խորքային հարցերի ու վերաիմաստավորման։ Քննարկում ենք ծնողների ոգևորությանը, երեխայի հետ անցկացվող ժամանակի և հոր դերի կարևորությունը։

  • April 10 · 58 min

    Հայաստանում այսօր ընտանիքը ինֆլյացիայի է ենթարկվել | Արամ Փախչանյան | Deep Parenting

    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Արամ Փախչանյանն է։ Զրույցի ընթացքում քննարկում ենք դպրոց ընտրելու հարցը, դպրոց փոխելու ազդեցությունն ու երեխայի միջավայրի կարևորությունը։ Խոսում ենք ծնող-երեխա-դպրոց փոխհարաբերության, երեխային ծանրաբեռնելու և միաժամանակ նրա մանկությունը պահպանելու բալանսի մասին։

  • March 25 · 55 min

    Եթե ուզում ես երեխադ լինի երջանիկ, ինքդ եղիր երջանիկ | Արուսիկ Տիգրանյան | Deep Parenting

    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Արուս Տիգրանյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք երեխայի հոգեբանական առողջության, ապահով միջավայր ստեղծելու և էմպատիայի կարևորության մասին։ Քննարկում ենք մայր լինելու փորձը, հղիության ընթացքը և այն ներքին փոփոխությունները, որոնք բերում է երեխայի ծնունդը։

  • S4 · E1
    March 16 · 1 hr 5 min

    Առանց սմարթֆոն երեխա, զրույց երեխայի հետ, հայրը որդու կյանքում | Նարեկ Մարգարյան | Deep Parenting

    Deep Parenting-ի նոր եթերաշրջանի այս թողարկման հյուրը Նարեկ Մարգարյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք հայր լինելու պատասխանատվության և այն կարևոր պահերի մասին, որոնք ձևավորում են երեխայի աշխարհը։ Քննարկում ենք երեխայի հետ ժամանակ անցկացնելու արժեքը, նրա սիրելի խաղերին մասնակցելու կարևորությունը, ինչպես նաև այն վախերն ու մտքերը, որոնք ծնվում են ծնող դառնալուց հետո։ Անդրադառնում ենք նաև երեխայի հետ անկեղծ զրույցներին, դաստիարակության բնույթին և այն հարցին, թե ինչ ապագա ենք պատկերացնում մեր երեխաների համար արագ փոխվող աշխարհում։

  • S3 · E19
    Aug 27, 2025 · 45 min

    ԱՆԻ ԽԱՉԻԿՅԱՆ. «Իմ տարածքում ես եմ դնում սահմանները»

    Այս թողարկման մեր հյուրն է դերասանուհի Անի Խաչիկյանը՝ 6-ամյա Տեսլայի մայրը։ Տեսլայի ծննդի պատմությունը ինքնին եզակի է, որին կծանոթանաք պոդքասթի ընթացքում։ Անին անկեղծորեն կիսվում է միայնակ մայրության փորձառությունից՝ ազատություն, բայց պատասխանատվություն որոշումներ կայացնելու մեջ, սոցիումի ազդեցություն ընտանեկան հարցերում, ներքին պայքար՝ ընտանիքի գաղափարի շուրջ։ Մենք խոսել ենք, թե ինչ է նշանակում ժամանակակից մայր լինել, ինչպես համադրել կարիերան ու մայրությունը, և ինչպես փոխանցել երեխային ոչ միայն սեր ու հոգատարություն, այլև արժեհամակարգ, որն օգնում է նրան մեծանալ առողջ ու վստահ «ես»-ով։ Այս թողարկումը պատմություն է ուժի, նվիրվածության ու սիրո մասին։ Deep Parenting․ Ծնողությունը խորքից Ամեն չորեքշաբթի, 20։00-ին 📌 Facebook https://surl.lt/muszfn 📌 Instagram https://surl.li/jozoac 📌 YouTube https://surl.li/kefgmx 📌 TikTok https://surl.li/mzepar 📌 Spotify https://surl.li/uvylhu 📌 Apple Podcasts https://surl.li/nmtduz ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ 🟥 Parenting School Ծնողի դպրոց https://parenting.am +374 94 224 223 Կոմիտաս 12 🟩 Libra Psychological Support Center Հոգեկան առողջությունը կարևոր է https://librapsy.am +374 94 224 223 Կոմիտաս 12

Showing 1–20 of 26 episodes