Skip to content
Artwork for Deep Parenting
Kids & FamilyParentingEducationSelf-Improvement

Deep Parenting

Anna Velitsyan

Ծնողությունը խորքից | Առաջին հայալեզու podcast-ը ծնողավարության մասին։ Անկեղծ ու խորը զրույցներ ծնող լինելու մասին՝ ասելիք ունեցող հյուրերի հետ։ Նախագիծը՝ Parenting School Armenia-յի։

Ամեն չորեքշաբթի, 20։00-ին

📌 YouTube surl.li/kefgmx

📌 Instagram surl.li/jozoac

📌 Facebook surl.lt/muszfn

📌 TikTok surl.li/mzepar

📌 Spotify surl.li/uvylhu

📌 Apple Podcasts surl.li/nmtduz

-----------------------------

Parenting School Armenia

parenting.am

www.facebook.com/parentingarmenia

instagram.com/parentingarmenia

youtube.com/@ParentingSchoolArmenia

Play
  • 21 episodes
  • fortnightly
  • Avg 49 min
  • Armenian
Counted on this page — what you have heard stays on this device, so it is not something the list can be paged by.
  • September 16 · 56 min

    Ինչպե՞ս օգնել երեխային բացահայտել ինքն իրեն և ճիշտ ընտրություն անել | Աննա Սարգսյան | Deep Parenting

    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Աննա Սարկիսյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք երեխայի և մարդու ներուժի, ցավից ծնված մոտիվացիայի և դժվարություններից հետո կյանքը վերականգնելու մասին։ Անդրադառնում ենք նաև երեխային ճիշտ ընտրություններ կատարելու հարցում աջակցելուն, անձնական սահմաններին և սեփական կյանքը վերահսկողության տակ վերադարձնելուն։ Խոսում ենք այն մասին, թե ինչպես սկսել փոփոխությունները նույնիսկ ամենադժվար իրավիճակներում և ինչպես այդ ճանապարհին օգնել նաև երեխային։

  • September 9 · 44 min

    Հայկական դաստիարակություն. զայրույթ, սահմաններ, հոգատարություն | Վարդուհի Սուքիասյան | Deep Parenting

    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Վարդուհի Սուքիասյանն է։ Զրուցում ենք հայկական դաստիարակության առանձնահատկությունների, մայրիկի ներքին ուժի մասին և, թե ինչպես կարող ենք մեր ուժն ու վստահությունը փոխանցել երեխաներին։ Խոսում ենք երեխայի ներքին ձայնը լսելու, նրան չճնշելու, զայրույթը ճիշտ արտահայտելու և սահմաններ պահելու կարևորության մասին։

  • August 19 · 1 hr 2 min

    Ովքե՞ր են իրականում հայրը և մայրը. անկեղծ զրույց Նազենի Հովհաննիսյանի հետ | Deep Parenting

    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Նազենի Հովհաննիսյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք ծնողների դերի, երեխաների դաստիարակության և ընտանիքում ձևավորվող արժեքների մասին։ Քննարկում ենք, թե ինչն է երեխան ստանում մայրիկից և հայրիկից, ինչպես խոսել երեխաների հետ, ինչու է կարևոր ոչ միայն սահմաններ դնել, այլև բացատրել դրանց պատճառը, ինչպես նաև անդրադառնում ենք երեխաների պատասխանատվությանը, գումարի հանդեպ վերաբերմունքին:

  • August 5 · 49 min

    Ի՞նչ է իրականում մայրությունը. սեր և սահմաններ | Անի Զաքարյան | Deep Parenting

    «Deep Parenting»-ի այս թողարկման հյուրն է Անի Զաքարյանը։ Զրույցի ընթացքում խոսում ենք մայրության իրական փորձառության, երեխայի հուզական զարգացման, ապահով կապի ձևավորման և ծնող-երեխա հարաբերությունների մասին։ Քննարկում ենք հետծննդական դժվարությունները, սիրո արտահայտման կարևորությունը, սահմաններ դնելու թեման, ինչպես նաև՝ ինչպես աջակցել երեխային՝ առանց ավելորդ ճնշման։

  • July 22 · 37 min

    Երբ ծնողն ապրում է միայն երեխայի համար. որտե՞ղ է սահմանը | Աննա Ավետիսյան | Deep Parenting

    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը բլոգեր Աննա Ավետիսյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք բազմազավակ ընտանիքի առօրյայի, երեխայի հանդեպ ծնողի ներկայության և վստահության կարևորության, ուշադրության ճիշտ բաշխման, հավասար ծնող լինելու, ինչպես նաև մայրության ընթացքում սեփական անձը պահպանելու և ընտանեկան արժեքների մասին։

  • July 2 · 50 min

    Դժվարություն չտեսած սերունդ. որդիներ դաստիարակելը, արժեքներ տալը | Բաբկեն Չոբանյան | Deep Parenting

    Deep Parenting-ի այս թողարկման հյուրն է դերասան Բաբկեն Չոբանյանը, ում հետ քննարկում ենք Հայաստանում որդի մեծացնելու առանձնահատկությունները, հայր և որդի կապի ու լսելու կարևորությունը, երեխայի դաստիարակության ընթացքում թույլ տրվող սխալները, ազատ երեխա մեծացնելու մոտեցումները և այն արժեքները, որոնք անհրաժեշտ է փոխանցել տղաներին ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար։

  • June 18 · 43 min

    Ինչպե՞ս ձևավորել առողջ սննդային վարք երեխայի մոտ | Աիդա Խզրթյան | Deep Parenting

    Deep Parenting-ի այս թողարկման հյուրն է սննդաբան Աիդա Խզրթյանը, ում հետ քննարկում ենք երեխաների սննդային սովորությունների ձևավորումը, չուտող երեխաների հետ աշխատանքի մոտեցումները, ծնողների վարքի ազդեցությունը, սննդի շուրջ սահմանների կարևորությունը և սննդային վարքի խանգարումների կանխարգելումը։

  • June 3 · 45 min

    Անհարմար թեմաներ երեխաների հետ․ սխալներ երեխա մեծացնելուց | Գայանե Պողոսյան | Deep Parenting

    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Գայանե Պողոսյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք ինքնուրույն ու երջանիկ երեխա մեծացնելու, երեխային չվերահսկելու և նրա անհատականությունը հարգելու կարևորության մասին։ Քննարկում ենք, թե ինչպես լինել ավելի հանգիստ ծնող, ինչու չի կարելի երեխաներին համեմատել, ինչպես խոսել բարդ ու անհարմար թեմաների շուրջ և ինչ փոփոխություններ է երեխան բերում ընտանիքի ու զույգի հարաբերությունների մեջ։

  • May 21 · 44 min

    Լավ երեխա դաստիարակելով մենք դաստիարակում ենք մի ամբողջ սերունդ | Արթուր Կարապետյան | Deep Parenting

    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Արթուր Կարապետյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք ծնող լինելու և թոռնիկ ունենալու զգացողության տարբերության մասին։ Քննարկում ենք երեխային ոչինչ չպարտադրելը, թույլ տալ սխալվելը և սեփական ճանապարհը գտնելը։ Անդրադառնում ենք նաև երիտասարդների ներքին պայքարներին, փոխվելու և , լույսը չկորցնելու կարևորությանը։

  • May 11 · 52 min

    3 տարեկանի ճգնաժամ, փափուկ դաստիարակություն, առողջ հոգեբանությամբ երեխա մեծացնելը | Սոֆյա Պողոսյան | Deep Parenting

    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Սոֆյա Պողոսյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք երեխայի դաստիարակության հոգեբանական կողմերի մասին՝ էմոցիաների արտահայտումից մինչև տարբեր տարիքներում երեխայի կարիքները հասկանալը։ Քննարկում ենք նաև «երես տալու» թեման, ծնողի դիրքը և այն դժվարությունները, երբ մարդը լիովին պատրաստ չէ մայրությանը։

  • April 22 · 46 min

    Ինքնուրույն աղջիկ երեխա մեծացնելը, առանց պայմանի սիրելը և նրան ոգևորելը | Deep Parenting | Դավիթ Տոնոյան

    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Դավիթ Տոնոյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք ծնող լինելու ներքին ճանապարհի մասին՝ ինչպես է երեխա մեծացնելը վերածվում խորքային հարցերի ու վերաիմաստավորման։ Քննարկում ենք ծնողների ոգևորությանը, երեխայի հետ անցկացվող ժամանակի և հոր դերի կարևորությունը։

  • April 10 · 58 min

    Հայաստանում այսօր ընտանիքը ինֆլյացիայի է ենթարկվել | Արամ Փախչանյան | Deep Parenting

    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Արամ Փախչանյանն է։ Զրույցի ընթացքում քննարկում ենք դպրոց ընտրելու հարցը, դպրոց փոխելու ազդեցությունն ու երեխայի միջավայրի կարևորությունը։ Խոսում ենք ծնող-երեխա-դպրոց փոխհարաբերության, երեխային ծանրաբեռնելու և միաժամանակ նրա մանկությունը պահպանելու բալանսի մասին։

  • March 25 · 55 min

    Եթե ուզում ես երեխադ լինի երջանիկ, ինքդ եղիր երջանիկ | Արուսիկ Տիգրանյան | Deep Parenting

    Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Արուս Տիգրանյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք երեխայի հոգեբանական առողջության, ապահով միջավայր ստեղծելու և էմպատիայի կարևորության մասին։ Քննարկում ենք մայր լինելու փորձը, հղիության ընթացքը և այն ներքին փոփոխությունները, որոնք բերում է երեխայի ծնունդը։

  • S4 · E1
    March 16 · 1 hr 5 min

    Առանց սմարթֆոն երեխա, զրույց երեխայի հետ, հայրը որդու կյանքում | Նարեկ Մարգարյան | Deep Parenting

    Deep Parenting-ի նոր եթերաշրջանի այս թողարկման հյուրը Նարեկ Մարգարյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք հայր լինելու պատասխանատվության և այն կարևոր պահերի մասին, որոնք ձևավորում են երեխայի աշխարհը։ Քննարկում ենք երեխայի հետ ժամանակ անցկացնելու արժեքը, նրա սիրելի խաղերին մասնակցելու կարևորությունը, ինչպես նաև այն վախերն ու մտքերը, որոնք ծնվում են ծնող դառնալուց հետո։ Անդրադառնում ենք նաև երեխայի հետ անկեղծ զրույցներին, դաստիարակության բնույթին և այն հարցին, թե ինչ ապագա ենք պատկերացնում մեր երեխաների համար արագ փոխվող աշխարհում։

  • S3 · E19
    Aug 27, 2025 · 45 min

    ԱՆԻ ԽԱՉԻԿՅԱՆ. «Իմ տարածքում ես եմ դնում սահմանները»

    Այս թողարկման մեր հյուրն է դերասանուհի Անի Խաչիկյանը՝ 6-ամյա Տեսլայի մայրը։ Տեսլայի ծննդի պատմությունը ինքնին եզակի է, որին կծանոթանաք պոդքասթի ընթացքում։ Անին անկեղծորեն կիսվում է միայնակ մայրության փորձառությունից՝ ազատություն, բայց պատասխանատվություն որոշումներ կայացնելու մեջ, սոցիումի ազդեցություն ընտանեկան հարցերում, ներքին պայքար՝ ընտանիքի գաղափարի շուրջ։ Մենք խոսել ենք, թե ինչ է նշանակում ժամանակակից մայր լինել, ինչպես համադրել կարիերան ու մայրությունը, և ինչպես փոխանցել երեխային ոչ միայն սեր ու հոգատարություն, այլև արժեհամակարգ, որն օգնում է նրան մեծանալ առողջ ու վստահ «ես»-ով։ Այս թողարկումը պատմություն է ուժի, նվիրվածության ու սիրո մասին։ Deep Parenting․ Ծնողությունը խորքից Ամեն չորեքշաբթի, 20։00-ին 📌 Facebook https://surl.lt/muszfn 📌 Instagram https://surl.li/jozoac 📌 YouTube https://surl.li/kefgmx 📌 TikTok https://surl.li/mzepar 📌 Spotify https://surl.li/uvylhu 📌 Apple Podcasts https://surl.li/nmtduz ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ 🟥 Parenting School Ծնողի դպրոց https://parenting.am +374 94 224 223 Կոմիտաս 12 🟩 Libra Psychological Support Center Հոգեկան առողջությունը կարևոր է https://librapsy.am +374 94 224 223 Կոմիտաս 12

  • S3 · E18
    Aug 27, 2025 · 58 min

    ՄԵՐԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ. «Մենք այն ենք, ինչ ստացել ենք մանկությունից»

    Այս թողարկման մեր հյուրն է հաղորդավարուհի, 3 երեխաների՝ Էվայի, Սառայի և Ռոբի մայր Մերի Ներսիսյանը։ Իր մայրության ու կնոջ ճանապարհի ամենահուզիչ ու անկեղծ կողմերից նա պատմում է անկեղծ, բաց, լուսավոր։ Խոսել ենք ծնողների մեղքի զգացումից, մանկության փորձի ազդեցությունից մեր հասուն կյանքի վրա, երեխա ունենալու խորքային պատճառներից ու ծնողի խոցելի կողմերից։ Մերին պարզ պատմում է, թե ինչ ռեսուրսներ է ստանում երեխաներից, ինչպես է հաղթահարում հյուծված պահերը, ինչպես է փոխվում ինքն ու ինչպես է սովորում լինել անկեղծ՝ թե՛ իր, թե՛ երեխաների հետ։ Deep Parenting․ Ծնողությունը խորքից Ամեն չորեքշաբթի, 20։00-ին 📌 Facebook https://surl.lt/muszfn 📌 Instagram https://surl.li/jozoac 📌 YouTube https://surl.li/kefgmx 📌 TikTok https://surl.li/mzepar 📌 Spotify https://surl.li/uvylhu 📌 Apple Podcasts https://surl.li/nmtduz ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ 🟥 Parenting School Ծնողի դպրոց https://parenting.am +374 94 224 223 Կոմիտաս 12 🟩 Libra Psychological Support Center Հոգեկան առողջությունը կարևոր է https://librapsy.am +374 94 224 223 Կոմիտաս 12

  • S3 · E17
    Aug 11, 2025 · 46 min

    ԳԱՅԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «Այրվող մայրը չի տաքացնում»

    Այս թողարկմանը մեր հյուրն է «Ազգային ցանց» հիմնադրամի համահիմնադիր, ReOpen Studio-ի տնօրեն, Just Black բրենդի հիմնադիր, դիզայներ, պրոդյուսինգ, մարքեթինգի և հաղորդակցման մասնագետ և ամենակարևորը՝ Միայի կամ ինչպես ինքն է սիրում ասել` Միակի մայր Գայանե Մանուկյանը։Գայանեն պատմում է իր մանկության, իր՝ որպես մոր ու կնոջ վերածնման ճանապարհի, դերասան Վաչե Թովմասյանի հետ բաժանությունից հետո պահպանած առողջ հարաբերությունների ու երեխային մեծահասակների խնդիրների մեջ չխառնելու սկզբունքի մասին։ Խոսել ենք լիարժեք ընտանիք ստեղծելու հնարավորության, կնոջ անկախության, սխալվելու և նորից սկսելու իրավունքի մասին։ Այս զրույցը հատկապես կմոտիվացնի մայրերին, բայց նաև կտա նյութ բոլոր նրանց, ովքեր ուզում են հասկանալ՝ ինչպես է ձևավորվում կնոջ ուժը՝ ցավի, ընտրության և սիրո միջով անցնելու ընթացքում։ Deep Parenting․ Ծնողությունը խորքից Ամեն չորեքշաբթի, 20։00-ին 📌 Facebook https://surl.lt/muszfn 📌 Instagram https://surl.li/jozoac 📌 YouTube https://surl.li/kefgmx 📌 TikTok https://surl.li/mzepar 📌 Spotify https://surl.li/uvylhu 📌 Apple Podcasts https://surl.li/nmtduz ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ 🟥 Parenting School Ծնողի դպրոց https://parenting.am +374 94 224 223 Կոմիտաս 12 🟩 Libra Psychological Support Center Հոգեկան առողջությունը կարևոր է https://librapsy.am +374 94 224 223 Կոմիտաս 12

  • S3 · E16
    Jul 30, 2025 · 55 min

    ՄԱՄԻԿՈՆ ՍԻՄՈՆՅԱՆ․ «Մենք այնքան ստախոս ենք»

    Այս թողարկմանը մեր հյուրն է հաղորդավար Մամիկոն Սիմոնյանը՝ 13-ամյա Հայկի հայրը։ Այս հանդիպումը վստահ կարող եմ դասել Deep Parenting-ի ամենաանկեղծ և սրտամոտ զրույցների թոփ 3 շարքում։ Մամիկոնն անկեղծորեն պատմում է իր և որդու՝ «հայր և որդի» հարաբերության մասին՝ կիսվելով կյանքի այն դրվագներով ու հարցադրումներով, որոնք շատ հայրեր բարձրաձայնելու համարձակություն չեն ունենում։ Ինչպես են ձևավորվել իրենց հարաբերությունները, ինչ հիշվող խոսակցություններ են ունեցել, արդյոք հայ հայրերը սիրում են այնպես, որ դա ընկալվի ու զգացվի երեխայի կողմից։ Խոսել ենք նաև հարգանքի մասին՝ ինչ է նշանակում հարգել երեխային, երբ է անհրաժեշտ արգելքներ դնել, և ինչպես տալ իրական ընտրության հնարավորություն՝ առանց վերահսկման կամ վախեցնելու։ Զրույցն ընդգրկում է նաև ծնողական ներգրավվածության, հոգեպես առողջ երեխա մեծացնելու և առողջ «ես»-ով մեծանալու կարևոր թեմաները։ Մամիկոնը խոսում է այս զրույցում՝ վերլուծություններով ու կոնկրետ հարցերով, որոնք շատերին կօգնեն ինքնազննման և փոփոխության ճանապարհին։ Deep Parenting․ Ծնողությունը խորքից Ամեն չորեքշաբթի, 20։00-ին 📌 Facebook https://surl.lt/muszfn 📌 Instagram https://surl.li/jozoac 📌 YouTube https://surl.li/kefgmx 📌 TikTok https://surl.li/mzepar 📌 Spotify https://surl.li/uvylhu 📌 Apple Podcasts https://surl.li/nmtduz ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ 🟥 Parenting School Ծնողի դպրոց https://parenting.am +374 94 224 223 Կոմիտաս 12 🟩 Libra Psychological Support Center Հոգեկան առողջությունը կարևոր է https://librapsy.am +374 94 224 223 Կոմիտաս 12

  • S3 · E15
    Jul 23, 2025 · 17 min

    ՄԵԼԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ. «Բժիշկն ինձ ասաց՝ պատրաստվիր ամենավատին»

    Այսօր Deep Special-ի մեր հյուրն է Մելինե Ավետիսյանը՝ մայր, ով բախվել է արյան քաղցկեղին։ Քովիդի փակված տարիներին, երբ աշխարհը անհանգստության մեջ էր, նրա փոքրիկի մոտ արյան քաղցկեղ հայտնաբերվեց։ Մելինեն պատմում է՝ ինչպես է կրել այդ ցավը, ինչպես է ուժ գտել ապրելու և ապրեցնելու։

  • S3 · E11
    Jul 21, 2025 · 53 min

    ՍԵՐԳԵՅ ԹԱՆԹՈՒՇՅԱՆ․ «Ամենամեծ վախս երեխաներիս միջակությունն է»

    Այս թողարկմանը մեզ հետ է Սերգեյ Թանթուշյանը՝ բիզնես հաղորդակցության և ռազմավարության դասախոս, 16-ամյա Ալեքսի և 13-ամյա Դանիելի հայր։ Զրուցել ենք այն մասին, թե ինչպես է ձևավորվում երեխայի ինքնուրույնությունը դեռ մանկությունից, որը պետք է լինի ծնողի դերը՝ երեխայի որոշումներին վստահելու հարցում, և ինչպես սովորեցնել մտածել գլոբալ, երբ հաճախ փակված ենք մեր սեփական (ոչ միշտ ճիշտ) պատկերացումների մեջ։ Խոսել ենք նաև այս դարի համար առանցքային՝ ունիվերսալ հմտություններից, որոնք պետք է զարգացնել երեխայի մեջ վաղ տարիքից։ Սերգեյը շատ պարզ ու մարդկային է ներկայացնում իր հայրության փորձը՝ միաժամանակ մտածելով կրթության, ապագա մասնագիտությունների, մտածողության ձևավորման ու ապագայի մարտահրավերների մասին։ Շատ սիրեցի Սերգեյի մտքերը՝ երեխաներին վստահելու, ոչ թե հնազանդ, այլ մտածող ու ուժեղ անհատներ դաստիարակելու մասին։ Deep Parenting․ Ծնողությունը խորքից Ամեն չորեքշաբթի, 20։00-ին 📌 Facebook https://surl.lt/muszfn 📌 Instagram https://surl.li/jozoac 📌 YouTube https://surl.li/kefgmx 📌 TikTok https://surl.li/mzepar 📌 Spotify https://surl.li/uvylhu 📌 Apple Podcasts https://surl.li/nmtduz ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ 🟥 Scandics Սքկանդինավյան լուսատուներ և կահույք www.scandics.am +374 55 933 000 Սասնա Ծռեր 2 🟪 Fortuna Home Նորավոճ տան բանալին fortunahome.am +374 10 27 00 77 Ավետ Ավետիսյան 63 🟩 Libra Psychological Support Center Հոգեկան առողջությունը կարևոր է librapsy.am +374 94 224 223 Կոմիտաս 12

Showing 1–20 of 21 episodes